«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աշակերտը փորձում է գերազանցել ուսուցիչներին

Աշակերտը փորձում է գերազանցել ուսուցիչներին
02.08.2025 | 10:55

Ժամանակին` ՀՀՇ-ի իշխանության օրոք, համապետական ընտրությունների գլխավոր դերակատարներն էին ԺԷԿ-երի աշխատողները:

Այնուհետև` էստաֆետը փոխանցվեց թաղային հեղինակություններին:

Սարգսյան Սերժի օրոք «հեղինակությունների» հեղինակությունը չհերիքեց և գործի դրվեցին էլեկտրիկները:

Նայում եմ ՀԷՑ-ի հետ կատարվող իրադարձություններին և հասկանում. 2026 թվականն է գալիս:

Հասկանում եմ նաև, որ աշակերտը փորձում է գերազանցել ուսուցիչներին, քանզի 2026-ի ընտրություններում ներգրավված են լինելու բոլորը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3628

Մեկնաբանություններ